
Որպես անհայտ կորած ամուսինների դիերը հայտնաբերվել են «Կարմրաքարի» մշակույթի շենքում

Երեկ՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 օր առաջ՝ փետրվարի 14-ին, ոստիկանության լրատվական վարչությունը որպես անհայտ կորած ամուսինների մասին հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածել, որ որոնվում են ամուսիններ՝ 72-ամյա Արամայիս Գրիգորյանն ու 65-ամյա Էլմիրա Գալստյանը։
Նույն օրը ոստիկանության Կապանի բաժին նյութեր են նախապատրաստվել, իսկ Կապանի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ, Կապան համայնքի Կարմրաքար բնակավայրի մայրուղուց շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող չգործող «Կարմրաքարի» մշակույթի նախկին շենքում հայտնաբերել են վերջիններիս դիերը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները ինքնահրկիզվել են։