«Սպուտնիկ V» պատվաստանյութը դեռ չի գրանցվել. ինչ է ասում ԱՀԿ-ն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռեւս չի կարող վերջնական ամսաթիվ նշել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հիմա որեւէ կանխատեսում չենք անի, սակայն կարելի է ասել «so far, so good» («դեռեւս ամեն ինչ կարգին է»),- ասել է նա:
Վույնովիչն ընդգծել է, որ պատվաստանյութի գրանցման գործընթացը բոլորի համար նույնն է։ Անցած տարվա աշնանը եւ այս ձմռանը ներկայացված փաստաթղթերը ներկայումս վերանայվում են, իսկ դրա ավարտից հետո նախատեսվում են տեղում ստուգումներ։
Դեկտեմբերի վերջին ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հույս ունի, որ ռուսական պատվաստանյութի հաստատման գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ։ Կլյուգեն հերքել է, որ ռուսական պատվաստանյութի հաստատման այդքան երկար գործընթացը հարցի քաղաքականացում է։ Նա նշել է, որ պատվաստանյութի հաստատման գործընթացը նույնն է բոլոր արտադրողների համար, որոնք պետք է համապատասխանեն նույն չափանիշներին, ինչ մնացածը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրկին երկրաշարժ
Այսօր` փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 14:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանո...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել
Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները...
Ադրբեջանական պատվիրակությունն Հայաստան կգա՞. Կարապետյանը չի հերքում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիները կանգնեցրել են ազերիների շարասյունն ու արգելել անցնել. ինչ են պահանջում Մարտակերտի բնակիչները
Ինչպես ժամեր առաջ հայտնել էինք, այսօր վաղ առավոտյան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել էին Ք...