Կոտայքի մարզում թալանել են պաշտոնյայի առանձնատունը

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 12-ին Ջրվեժ գյուղում տեղի ունեցած գողության փաստով:  Այդ օրը՝ ժամը 09:30–ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք է զանգահարել Երևանի բնակիչ Դավիթ Մ.-ն և հայտնել, որ Ջրվեժ գյուղում գտնվող իր տանից գողություն է կատարվել:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Գառնիի  բաժանմունքի  օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ  Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ: Տեղում ոստիկաններին Դավիթ Մ.-ն հայտնել է, որ փետրվարի 6-ից մինչև փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ  անձը կամ անձինք ցանկապատի վրայով անցնելու եղանակով մուտք են գործել Ջրվեժ գյուղում X կադաստրային ծածկագրով իրեն պատկանող հողամասում կառուցված տաղավար և դրան կից հանգստի սենյակի ճաղավանդակը  պոկելու, ապա եվրոպատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել ալկոհոլային թանկարժեք խմիչքներ և օդաճնշիչ «ՏԻՐ» տիպի հրացան:  

 

Կայքի տեղեկություններով՝ Դավիթ Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն  աշխատում է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության  բաժնի պետ: