
Խոշոր ավտովթար Երևանում․ վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Նար-Դոսի և Ռոտոմի փողոցների խաչմերուկում բախվել են 40-ամյա Արթուր Ալոյանի վարած Opel Vectra մակնիշի և 32-ամյա Սուսաննա Ստեփանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Ստեփանյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Պարեկները տեղում պարզել են, որ Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։