Արարատում խոշոր վաթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորները մահացել են

 Հիվանդանոցում մահացել են Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սոս Բալյանն ու Երևանի բնակիչ՝ 32-ամա Հրայր Սահակյանը, ովքեր հիվանդանոց էին տեղափոխվել փետրվարի 7-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 

 

Ինչպես հայտնում է լրատվականը, ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել էին Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Մ-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի և 32-ամյա Հրայր Ս-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Հրայր Ս-ն և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Սոս Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։