Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքն անվտանգության վերաբերյալ առաջարկներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, քննարկվել է անվտանգության վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման որոշ հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի անվտանգության երկարաժամկետ միջազգային-իրավական երաշխիքների մշակման վերաբերյալ ռուսական առաջարկություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքի շուրջ ստեղծված իրադրությունըե,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պետությունների ղեկավարները պայմանավորվել են հետագա անձնական շփումների մասին:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հետ հեռախոսազրույց են խնդրել աշխարհի շատ առաջնորդներ
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ շատ համաշխարհային առաջնորդներ Ուկրաինա ներխուժման...
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, Ուկրաինա «ռուսական ներխուժման» ամսաթվի մասին
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ Ուկրաինա "ռուսական ներխուժումը" կսկսվի փետրվարի 16-ին: Իսրայելի քաղաքացիների տարհանումը...
Սուզանավով ՌԴ պետական սահմանն է խախտվել. ԱՄՆ ռազմական կցորդին նոտա է հանձնվել
ՌԴ ՊՆ-ն նոտա է հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին ամերիկյան սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով: «Փետրվարի 12-ին Ռո...
Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման դեպքում ԱՄՆ-ը վճռական և արագ պատասխան կտա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի...