Նավթի գներն աճում են

Նավթի գներն աճում են: Երևանի ժամանակով 19:20-ի դրությամբ Brent-ի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 1,43 դոլարով (1,56%)՝ հասնելով 92,84 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին գրում է Интерфакс-ը:
 

Մինչ այդ WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թանկացել էին 1,52 դոլարով (1,69%)՝ մեկ բարելի դիմաց մինչև 91,4 դոլար։
 

Շաբաթվա սկզբից ինչպես Brent-ի, այնպես էլ WTI-ի պայմանագրերի արժեքի նվազումը կազմում է մոտ 1%: Նավթի գներն աճել են նախորդ յոթ շաբաթվա ընթացքում և անցյալ շաբաթ ավարտվեց յոթ տարվա առավելագույն ցուցանիշներով: Այնուամենայնիվ այս շաբաթ դրանք նվազում են այն ազդակների ֆոնին, որ Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնության, որը կհանգեցնի իրանական նավթի վերադարձին համաշխարհային շուկա:

Քաղաքականություն