Հայտնի է, թե որ դեպքում կհանվի QR կոդով ժամանցի վայրեր այցելելու սահմանափակումը
QR կոդով սրճարան, թատրոն կամ այլ ժամանցի վայր այցելելը ժամանակավոր սահմանափակում է, և առողջապահության նախարարությունն այս սահմանափակումը կհանի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունն առաջիկայում չի պատրաստվում չեղարկել QR կոդով կամ թեստի պատասխան ներկայացնելով ժամանցի վայրեր այցելելու կարգը։
«Սահմանափակումներին մենք միշտ շատ ճկուն ենք մոտենում և դրանց դիմում ենք խիստ անհրաժեշտության պարագայում։ Երբ սահմանափակման հիմքում եղած իրավիճակը կարգավորվում է, մենք արագ արձագանքում ենք, սահմանափակումը հանում։ Դա վերաբերում էր նաև լոքդաունների քաղաքականությանը։ Միանշանակ, ժամանցի վայրեր այցերի սահմանափակումը նույնպես ժամանակավոր է»,–ասաց նախարարը։
Ավանեսյանի խոսքով` այս սահմանափակումն ուղղված է վարակելիության նվազեցմանը և պատվաստումների աճին նպաստելուն։ Նախարարն ասում է` այս ընթացքում այցելել է ինչպես թատրոն, այնպես էլ սրճարան։
«Ես ինքս այցելել եմ թատրոն էլ, սրճարան էլ։ Բարեբախտաբար, բոլոր տեղերում ստուգումներ են եղել։ Որևէ դժգոհություն չեմ լսել»,–ասաց Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է սահմանափակման պատճառով ժամանցի վայրեր այցելուների թվի նվազմանը` Ավանեսյանը նշեց, որ այս պահին գնահատել, թե սահմանափակումն ազդել է սրճարանների շրջանառության վրա, ճիշտ չէ։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ադրբեջանցիները տեղակայվել են ջրավազանների և աղբյուրների մոտակայքում. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների մանրամասները, ըստ որոնց՝ Գեղա...
Կլինի հետցնցում. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
Հարգելի՛ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Առկա տվ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայփոստի անունից կեղծ նամակներ են գալիս. զգուշացում
Հայփոստի անունից կեղծ նամակներ են գալիս, գրել տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և հորդորել զգույ...
«Օմիկրոնով» վարակված 67 երեխա հոսպիտալացված է, նրանցից 5-ը՝ վերակենդանացման բաժանմունքում. Ավանեսյան
«Օմիկրոնով» վարակվածության ցուցանիշը մեծ է երեխաների շրջանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ...