Գորիսում արոտավայրերի շուրջ 31 տոկոսը թշնամու վերահսկողության տակ է. Իրինա Յոլյան
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պատերազմից հետո, գյուղատենտեսությունն աղետալի վիճակում է: Գորիս համայնքի արոտավայրերի, ցանկատարածությունների շուրջ 31 տոկոսը թշնամու վերահսկողության տակ է, անասնագլխաքանակը կրճատվել է մոտ 28 տոկոսով, այդ թվում՝ թշնամու կողմից գողացված: Սահմանին մոտ գտնվող ցանկատարածությունների զգալի մասը չի մշակվել՝ մարդիկ վախեցել են մոտ գնալ սահմանին, քանի որ պարբերաբար վեճեր են տեղի ունեցել, սպառնալիքների դեպքեր են արձանագրվել: Վերոնշյալ խնդիրների հաղթահարման ուղղությամբ, որևէ համալիր ծրագիր չի իրականացվում, եթե գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրների ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, առաջիկայում պարենի լուջ խնդիրներ են առաջանալու:
Առայժմ հայտնի չէ նաև, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու օրինակ՝ պարարտանյութի, վառելիքի սուբսիդավորման հարցում, հակառակ դեպքում՝ սարսափելի թանկացումների ֆոնին գյուղացին չի կարողանա հող մշակել, իսկ դրանից տուժողը միայն գյուղացին չէ լինելու, քանի որ գյուղն է քաղաքը պահում»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին...
Անպատասխանատու․ Ուզբեկստանից մեկնաբանել են Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները
Պաշտոնական Տաշքենդը քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ առ...
Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի և իրենց պլանների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական պետական լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում ասել է, որ կ...