Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի և իրենց պլանների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական պետական լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում ասել է, որ կառավարությունը մտադիր է էլեկտրահաղորդման նոր գիծ անցկացնել Ադրբեջանից Նախիջևան՝ «Զանգեզուրի միջանցքով»:
Ալիևի խոսքով, այդ գիծը հետագայում Նախիջևանի ինքնավար հանրապետությունից կշարունակվի դեպի Թուրքիա և Իրան:
«Զանգեզուրի միջանցքը ոչ միայն երկաթուղի է կամ ավտոճանապարհ, այն կօգտագործվի նաև էներգառեսուրսներ արտահանելու նպատակով»,- ասել է Ալիևը, նշելով, որ Ադրբեջանը բոլոր չորս հարևան երկրների հետ ունի էներգետիկ կապեր:
«Մենք աշխատում ենք այս ծրագրի վրա, մեր աճող արտահանումը նոր կշիռ կհաղորդի մեր երկրին, կավելացնի աշխարհաքաղաքական նշանակությունը և, բացի այդ, լրացուցիչ արտարժութային եկամուտ կապահովի»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հար...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ &nb...
Անպատասխանատու․ Ուզբեկստանից մեկնաբանել են Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները
Պաշտոնական Տաշքենդը քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ առ...
«Դիտարկված երկրների մեծ մասում ավելի բարձր գնաճ է արձանագրվել, քան ՀՀ-ում». Բաբկեն Թունյան
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել է․ «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մի շարք ցուցանիշների գծով ԱՊՀ երկրների համ...