Ուկրաինան Դոնբասում պատրաստվում է պատերազմի. ՌԴ հետախուզության ծառայության տնօրեն
Կիեւի իշխանությունները պատրաստվում են պատերազմի Դոնբասում, նրանք շփման գծի վրա կենտրոնացրել են զինված ուժերի մարտունակ բոլոր մասերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «ՄԿ» - ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նախապատրաստությունները ընթանում են ամբողջ թափով, դրանք թաքցնել չի լինի։
«Բոլոր գոնե ինչ-որ չափով զինված ուժերի մարտունակ մասերը կենտրոնացած են Դոնբասի հետ սահմանին։ Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմակայաններից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից հարյուրավոր տոննա ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի զանգվածային փոխադրումներ են ընթանում։
Ընդլայնվում է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության ուժերի խորհրդականների և հրահանգիչների զորակազմը։ Նույնիսկ տեղեկություններ կան ջիհադիստների բազմազգ ջոկատների հայտնվելու մասին։
Ուկրաինայի անվտանգության ծառայության և ԶՈԻ-ի կողմից սադրանքներ են նախապատրաստվում Դոնբասի սահմանազատման գծում, ինչպես նաեւ դրանց «փաստաթղթավորումը»՝ Սիրիայում «սպիտակ սաղավարտների» ոճով։ Արեւմտյան ԶԼՄ-ների «արագ տեղակայման քարոզչական ուժերի» կոնտինգենտը այնտեղ բազմակիորեն ավելացել է։
Միայն Փարիզում «նորմանդական քառյակի» խորհրդականների հանդիպում անցկացնելու պայմանի ներքո Ուկրաինայի նախարարարների կաբինետը որոշել է Ռադայից ժամանակավորապես հետ կանչել «Անցումային շրջանի պետական քաղաքականության հիմունքների մասին» օրինագիծը:
Այս փաստաթուղթը փորձագետները անվանում են իրավական «թզենու տերեւ», որը ծածկում է ժողովրդական հանրապետությունների տարածքների գրավումը եւ խորվաթական տարբերակով դրանց «մաքրումը»: Այս օրինագիծն ամբողջությամբ խազ է քաշում Մինսկի համաձայնագրերի վրա։
Ռազմական արկածախնդրությանը ակտիվորեն դրդվող Ուկրաինայի իշխանությունը հիանալի հասկանում է իր ճակատագիրը հակամարտությունը հրահրելուց հետո։
Պատերազմի կրակի բռնկումը Ուկրաինայի եւ Ռուսաստանի ժողովուրդների շահերից չի բխում։ Հետեւանքները բոլորի համար ցանկացած դեպքում ծանր կլինեն», - նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործեր...
Կառավարությունն առաջարկում կենսաթոշակի բարձրացում անել. հայտնի է, թե որ խմբերի համար
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական ե...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
«Մենք միամիտ չենք». Չավուշօղլուն` Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին: Նա ընդգծել է, որ «Շուշիի հռ...