«Մենք միամիտ չենք». Չավուշօղլուն` Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին: Նա ընդգծել է, որ «Շուշիի հռչակագրի» շնորհիվ երկրների հարաբերությունները հասել են ռազմավարական համագործակցության որակապես նոր մակարդակի։ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ապագան և ճակատագիրը սերտորեն կապված են։
Չավուշօղլուն նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասը բախվել է նոր իրողությունների՝ ճանապարհ բացելով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար։
«Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից և վերանայի իր դիրքորոշումները։ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն Վիեննայում փետրվարի 24-ին։ Հանդիպման վայրը Հայաստանն է առաջարկել, և մենք դեմ չենք եղել։ Թուրքիան Բաքվի հետ ամեն փուլում քննարկում է Հայաստանի վերաբերյալ քայլերը: Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին։ Մենք միամիտ չենք: Միաժամանակ մենք գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը»,- ասել է Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ այժմ տարածաշրջան պետք է գա խաղաղությունն ու համագործակցությունը։ «Մենք պետք է աշխատենք տարածաշրջանի զարգացման վրա՝ իրականացնելով կարեւոր ծրագրեր։ Դա անելու համար բոլոր երկրները պետք է հասկանան միմյանց և պետք է մասնակցեն գործընթացին։ Ոչ ոք չպետք է հետ մնա, այդ թվում՝ Հայաստանը»,- ասել է Չավուշօղլուն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործեր...
Կառավարությունն առաջարկում կենսաթոշակի բարձրացում անել. հայտնի է, թե որ խմբերի համար
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական ե...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագործակցո...
Ուկրաինան Դոնբասում պատրաստվում է պատերազմի. ՌԴ հետախուզության ծառայության տնօրեն
Կիեւի իշխանությունները պատրաստվում են պատերազմի Դոնբասում, նրանք շփման գծի վրա կենտրոնացրել են զինված ուժերի մարտունակ բ...