Կառավարությունն առաջարկում կենսաթոշակի բարձրացում անել. հայտնի է, թե որ խմբերի համար
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին:
Փաթեթն ընդունելու դեպքում դատավորների կենսաթոշակային ապահովությունը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց համար կսահմանվեն կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակային ապահովման մասին է, և այս փաթեթով որոշակիորեն բարձրացվում են կենսաթոշակները, ստանդարտ են սահմանում։
Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նկատեց, որ նման հարցերը ունեն հանրային զգայնություն։ Նա պատմեց, որ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նրանցից մեկը ասել է, որ «այս երկրում արդարություն չկա, արդարադատություն չկա, իսկ դուք բռնում եք, դատավորների, դատախաազների, քննիչների աշխատավարձը, թոշակն եք բարձրացնում»։
«Ես ասացի, որ հենց ձեր նշած պատճառով է, որ այդ բոլոր քայլերը ձեռնարկում ենք, քանի որ մենք խնդիր ենք դրել՝ ինստիտուցիոնալ կայացում տեղի ունենա»,–ասաց նա։
Փաշինյանն ասաց, որ միջազգային հետազոտությունները հստակ արձանագրում են, որ ՀՀ–ում անկախ դատական համակարգի հաստատման ուղղությամբ շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել, և ձեռքբերումներ կան։ Նա նշեց, որ այս որոշումը ունի սոցիալական իմաստ, արդադարատության ինստիտուտը կայացնելու իմաստ, և սա կարևոր քաղաքական որոշում է։
Նա ասաց, որ առաջիկայում դատական համակարգերում լինելու են աշխատավարձերի նոր բարձրացումներ, և նշեց, որ քննարկման արդյունքում հանգել են նրան, որ կոռուպցիայի անկյունաքարը պաշտոնյայի ցածր աշխատավարձն է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործեր...
«Ես սեփական աչքով եմ տեսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում». Զասը` հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում՝ Հա...
Ուկրաինան Դոնբասում պատրաստվում է պատերազմի. ՌԴ հետախուզության ծառայության տնօրեն
Կիեւի իշխանությունները պատրաստվում են պատերազմի Դոնբասում, նրանք շփման գծի վրա կենտրոնացրել են զինված ուժերի մարտունակ բ...
8 անգամ պատվաստված Ժիրինովսկին վարակվե՞լ է «Օմիկրոն»-ով. ինչ են գրում լրատվականները
Ռուսական որոշ լրատվականներ և թելեգրամյան ալիքներ տարածում են տեղեկություն, թե Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար...