ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանն էլ է պատրաստվում թողնել ծխելը․ գործադիրում կրկին ծխախոտի թեման էր
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու» մասին նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը քաղաքական լուրջ որոշում է կայացրել ծխախոտի ու դրա փոխարինիչների սահմանափակումների վերաբերյալ:
Նա նշեց, որ ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման ու կանխարգելման մասին օրենքի պահանջներով պետք է սահմանվեն նաև ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որ կարողանան կարգավորեն նաև սրանք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե խանութում մարդը չպետք է տեսնի, որ ստենդի հետևում ծխախոտ կա դրված:
«Ծխելը թողնել պատրաստվող» Արարատ Միրզոյանն էլ հետաքրքրվեց, թե մասնագիտացված ծխատոտի խանութներում ո՞նց է իրականացվում վաճառքը, վարչապետն ասաց, թե կապ չունի՝ որտեղ է: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մարտի 15-ից փակ տարածքներում արգելվում է ծխելը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ ծխելու արգելքի կանոններն արդեն իսկ ուժի մեջ են մտնել բժշկական հաստատություններում կամ աշխատանքի վայրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը «քնել» է հենց Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ
Քիչ առաջ հայտնել էինք, որ ամերիկյան NBC հեռուստաալիքը Վլադիմիր Պուտինին ցուցադրել է Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի...
«Եզդիների համբերության բաժակը լցվել է, ինքնավարություն ենք ուզում». Խդր Հաջոյան
Եզդիների համբերության բաժակը լցվել է, ինքնավարություն ենք ուզում մեր պատմական հայրենիքում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց...
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ են ասել Բելառուսի դեսպանին, երբ հրավիրել են ԱԳՆ․ նախարարը մանրամասնում է
Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզո...