ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ են ասել Բելառուսի դեսպանին, երբ հրավիրել են ԱԳՆ․ նախարարը մանրամասնում է
Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հարցրեց, թե ԱԳՆ-ում ինչ բովանդակության զրույց է եղել Բելառուսի դեսպանի հետ։
«Վստահ եմ՝ տեղեկացել եք երեկ մամուլում տարածված ԱԳՆ մեկնաբանությանը խնդրո առարկայի վերաբերյալ։ Ուզում եմ կրկին վերահաստատել, որ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծություններն առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում։ Մեր խորին համոզմամբ այս ձևակերպումները ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը։ Վստահ կարող եք լինել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»,- նշեց պատգամավորը։
Արարատ Միրզոյանն էլ ի պատասխան նշեց․ «Երեկ Բելառուսի դեսպանը մեր երկրում իսկապես հրավիրել է ԱԳՆ, որտեղ դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն այն մասին, որ մեր՝ միմյանց մասին հայտարարությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնեն միմյանց շահերը սուվերենությունը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը, որոնց հիման վրա մեր երկրները համագործակցում են»։
|