Բունտ է հասունանում․ «Հրապարակ»
Քիչ անց Դատավորների ընդհանուր միությունը հանդես է գալու հայտարարությամբ՝ երեկվա ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագածի վերաբերյալ, գրում է «Հրապարակ»-ը։
Նախագիծը թույլ է տալիս Բարձրագույն դատական խորհրդին որոշումներ ընդունել առնվազն 6 անդամի ներկայության և 5 միանման քվեարկության պարագայում: 5 անդամն էլ գիտական-անդամներն են։
Դատավորներն այս նախագծից դժգոհում են՝ նշելով, որ կանգ չեն առնելու եւ դիմելու են միջազգային ատյաններին, համարելով, որ սա հերթական հակաժողովրդական քայլն է քաղաքական իշխանության կողմից։
Մեր տեղեկություններով՝ դատավորների ընդհանուր միությունը պատրաստվում է դիմել Վենետիկի հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդի՝ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, Դատավորների միջազգային միությանը, Դատավորների Եվրոպական միությանը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դ...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին...
Անպատասխանատու․ Ուզբեկստանից մեկնաբանել են Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները
Պաշտոնական Տաշքենդը քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ առ...
Լոնդոնում 4 գաղտնի հանդիպում եմ ունեցել Լուկաշենկոյի հետ. Սաակաշվիլի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը չճանաչելը Վրաստանի նախկին նախ...