18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթարստանում մեքենան 2 անգամ վրաերթի է ենթարկել 77-ամյա տարեց կնոջը

Թաթարստանի Զելենոդոլսկ քաղաքում մեքենան երկու անգամ վրաերթի է ենթարկել 77-ամյա թոշակառուին: Վրաերթի տեսանյութը հրապարակել է Tatarstan-24 Telegram ալիքը, գրում է Газета-ն:
 

Տեսանյութում ավտոմեքենան հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկում տարեց կնոջը։ Երբ վերջինս փորձում է վեր կենալ, մեքենան երկրորդ անգամ է վրաերթի ենթարկում նրան: 

 

Ի վերջո, նկատելով կնոջը՝ վարորդը հանգիստ դուրս է գալիս մեքենայից ու փորձում օգնել։
 

Ալիքը նշում է, որ թոշակառուին տեղափոխել են Զելենոդոլսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել են ազդրի հոդի և ծնկի վնասվածքներ։

Քաղաքականություն

Պատահարներ