Լուրերը մեկ տողով. Ադրբեջանից ՀՀ դիզելային վառելիքի նոր խմբաքանակը՝ ճանապարհին, ՀՀ-ում միջին աշխատավարձի աճ, գործադուլ՝ Գերմանիայում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
• Ադրբեջանը Հայաստանին ուղարկում է 4. 500 տոննա դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը։
• Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը հասել է 400 հազար դրամի՝ ընդգծելով տնտեսական աճն ու նոր վարձատրության համակարգի ազդեցությունը։
• Զարուհի Բաթոյանը հայտնել է կենսաթոշակների բարձրացման մասին՝ ներառյալ զինվորականների և կերակրողին կորցնելու նպաստները։ Կշարունակի գործել նաև հետվճարի մեխանիզմը։
• Պաշտպանության նախարարը Իրանում քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։
• Նիդեռլանդներում ապաստան հայցողների կենտրոնի կառուցման դեմ բողոքը վերաճել է անկարգությունների, ոստիկանությունը կիրառել է հատուկ ուժեր։
• Գերմանիայում մեկնարկում է երկօրյա գործադուլ, որը լուրջ խափանումներ կառաջացնի հասարակական տրանսպորտում։
• Հունգարիան և Սլովակիան հայտարարել են, որ սկսել են օգտագործել նավթի ճգնաժամային պաշարները մատակարարումների դադարեցման ֆոնին։
• Ֆրանսիայում նշանակվել է Լուվրի նոր տնօրեն, որը կզբաղվի թանգարանի անվտանգության և արդիականացման ծրագրերով։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. ԱԹՍ հարվածներ՝ Վրաստանին, սահմանային լուրեր և Փաշինյանի հայտարարությունները
• Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ իրանական անօդաչու սարքերը հարվածել են Վրաստանում գտնվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամ...
Լուրերը մեկ տողով. «Վեոլիա Ջուր»- պարզաբանումը, թոշակների բարձրացում, տնտեսական ցուցանիշներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանել է 2026 թվականի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմը՝...
Լուրերը մեկ տողով. Չորս ոստիկանի ազատում, ջերմաստիճանի նվազում՝ ձյուն ու բուք, միջազգային հայտարարություններ
• ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշել է չորս ոստիկանի ազատել ծառայությունից, մեկին՝ ազատել պատասխանատվությունից:• Միգրա...
Լուրերը մեկ տողով. Կենսաթոշակային բարեփոխումներ, Telegram-ի տուգանում 7 մլն ռուբլով, և տեխնոլոգիական նորարարություններ
• Հայաստանում կենսաթոշակները 2019-ից բարձրացվել են մի քանի փուլով, ներդրվել է նաև cashback ծրագիր, շարունակվում են սոցիա...