Ասում է՝ մենք չլինենք, խաղաղություն չի լինելու, հաց ու ջուր չի լինելու․ Դանիելյան
Իշխանություններն իրենց վարկանիշի հետ կապված ունեն անհանգստություններ, և իրենք մեր հայրենակիցների դժգոհությունը փորձում են փոքր-ինչ մեղմել կենսաթոշակը բարձրացնելով, բայց դա խնդրի գլոբալ լուծում չի տալու, որովհետև միջին սպառողական զամբյուղը մոտ 80000 դրամ է կազմում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Էկոնոմիկայի նախարարը, ասում է՝ մենք չլինենք, խաղաղություն չի լինելու, ԹՐԻՓՓ չի լինելու, հաց ու ջուր չի լինելու։ Այսինքն մենք կանք, ուրեմն ամեն ինչ լավ է, մենք որ չլինենք, ոչ մի բան լավ չի լինելու, ծնելիությունը չի լինելու։ Բայց որ իրանք կային, պատերազմը կար, պատերազմ են բերել, աղքատությունը չի նվազել, անորակ ասֆալտ կա, որ մեր քաղաքացիները ամեն անգամ փոսերի մեջ են ընկնում։
Մեր հայրենակիցները նաև իրենց մաշկի վրա զգում են օրեցօր փոքրացող հայրենիքի սահմանները, զգում են պատերազմական գոտուն բնորոշ, մարտադաշտի վերածված համայնքները, որտեղ ամեն մեկի ձեռքը զենք կա, զինամթերք կա, ամենուր թմրանյութերի տարածում և մարտաֆիլմ հիշեցնող տարբեր քաղաքներ ու համայնքներ»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...