Ոստիկանության ծառայողներ են աշխատանքից ազատվել․ ՆԳՆ
Տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը: ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկ ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Ինչպես հայտնել են նախարարությունից, նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է բուք, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի մարտի 2-ին սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտ...
Ոսկու գինը սահմանել է նոր ռեկորդ․ շարունակում է թանկանալ
Հումքային շուկաներում ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը բարձրացել է։ «APA -Economics»-ը, հղում ա...
Սպասվում է քամու ուժգնացուն, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և...
«Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանր...