Լուրերը մեկ տողով. Կենսաթոշակային բարեփոխումներ, Telegram-ի տուգանում 7 մլն ռուբլով, և տեխնոլոգիական նորարարություններ
• Հայաստանում կենսաթոշակները 2019-ից բարձրացվել են մի քանի փուլով, ներդրվել է նաև cashback ծրագիր, շարունակվում են սոցիալական բարեփոխումները։ Նպատակը թոշակառուների եկամուտների կայունացումն ու կենսամակարդակի բարձրացումն է։ Հայտնում է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը
• Թուրքիան հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է հայ-ադրբեջանական գործընթացով՝ ընդգծելով Բաքվի քայլերը խաղաղության ուղղությամբ։
• Տոկիոյում փորձարկվել է ճապոնական թռչող մեքենան, որն իրականացրել է առաջին ցուցադրական թռիչքը։ Նախագիծը նախատեսում է կարճ հեռավորությունների արագ ուղևորափոխադրում։
• Նիդեռլանդը իր դեսպանատուն է կանչել են Իրանի դեսպանին՝ դիվանագիտական միջադեպի պատճառով։ Հոլանդական կողմը միջադեպը գնահատել է անընդունելի։
• ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը քննադատել է միջազգային հանրությանը՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով տուժած երեխաների թեման անտեսելու համար։
• Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ։ Կողմերը պատրաստվում են շարունակել քննարկումները հնարավոր համաձայնագրի շուրջ։
• Telegram-ը Ռուսաստանում տուգանվել է 7 մլն ռուբլով՝ արգելված բովանդակությունը չհեռացնելու համար։ Դատարանը գործը քննել է ընկերության ներկայացուցչի բացակայությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. ԱԹՍ հարվածներ՝ Վրաստանին, սահմանային լուրեր և Փաշինյանի հայտարարությունները
• Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ իրանական անօդաչու սարքերը հարվածել են Վրաստանում գտնվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամ...
Լուրերը մեկ տողով. Ադրբեջանից ՀՀ դիզելային վառելիքի նոր խմբաքանակը՝ ճանապարհին, ՀՀ-ում միջին աշխատավարձի աճ, գործադուլ՝ Գերմանիայում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• Ադրբեջանը Հայաստանին ուղարկում է 4. 500 տոննա դիզելային վառելիքի հերթական խ...
Լուրերը մեկ տողով. «Վեոլիա Ջուր»- պարզաբանումը, թոշակների բարձրացում, տնտեսական ցուցանիշներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանել է 2026 թվականի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմը՝...
Լուրերը մեկ տողով. Չորս ոստիկանի ազատում, ջերմաստիճանի նվազում՝ ձյուն ու բուք, միջազգային հայտարարություններ
• ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշել է չորս ոստիկանի ազատել ծառայությունից, մեկին՝ ազատել պատասխանատվությունից:• Միգրա...