Մարտի 1-ի գործով ձերբակալվել է Հովհաննես Թամամյանը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Դրանից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները կատարել են ակնհայտորեն իրենց պաշտոնեական լիազորություններից չբխող և դրանց շրջանակից դուրս արարք:
Մասնավորապես՝ բռնություն են գործադրել Է․Ա․-ի նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18․04․2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։
2026 թվականի փետրվարի 25-ին Հ․Թ․-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մեր աշխ...
Ավելի շատ դառնություն եմ պատճառել. Փաշինյանն արձագանքել է Աննա Հակոբյանի որոշմանը
Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին 30 տարո...
Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պատերազմի հայտարարում է ողջ իսլամական աշխարհին: Այս մասին մարտի 1-ին...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...