Լուվրի թանգարանը նոր տնօրեն ունի․ մանրամասներ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լուվրի թանգարանի տնօրենի պաշտոնում նշանակել է Քրիստոֆ Լերիբոյին, հայտնում է english.alarabiya.net-ը։ Վերջինս ներկայում ղեկավարում է Վերսալի պալատը և մասնագիտացած է XVIII–XIX դարերի ֆրանսիական արվեստի ոլորտում՝ ունենալով արվեստագիտության դոկտորի աստիճան։
Հավելենք՝ Լուվրի նախկին տնօրեն Լորենս դը Կարսը հրաժարականի դիմում էր ներկայացրել նախագահին, որն ընդունվել է։ Մակրոնը այդ քայլը գնահատել է որպես պատասխանատվության դրսևորում։
Նախագահը շնորհակալություն է հայտնել դը Կարսիբ վերջին տարիների աշխատանքի համար և, հաշվի առնելով նրա գիտական հեղինակությունը, առաջարկել նոր առաքելություն՝ Ֆրանսիայի՝ G7-ում նախագահության շրջանակում։ Այն վերաբերում է անդամ երկրների խոշորագույն թանգարանների միջև համագործակցության զարգացմանը։
Հավելենք՝ որ տնօրենի հրաժարականը հաջորդել է հոկտեմբերի 19-ին Լուվրում տեղի ունեցած աղմկահարույց գողությանը, երբ չարագործները չորս րոպեում հափշտակել էին պատմական զարդեր՝ պատճառելով մոտ 88 միլիոն եվրոյի վնաս։
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է բուք, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի մարտի 2-ին սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտ...
Ոսկու գինը սահմանել է նոր ռեկորդ․ շարունակում է թանկանալ
Հումքային շուկաներում ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը բարձրացել է։ «APA -Economics»-ը, հղում ա...
Սպասվում է քամու ուժգնացուն, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և...
«Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանր...