Մանուշակ մանկապարտեզ․ մի հատ հավաքվեք որոշեք․ Արայիկ Հարությունյանը՝ ընդդիմությանը
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, ըստ որի՝ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները բարձրանալու են։
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել էր, որ 10 հազար դրամով բարձրանում են ոչ միայն կենսաթոշակները, այլև նպաստները:
Որոշման մասին հայտնի դառնալուց հետո ընդդիմադիր դաշտի քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ սկսեցին հայտարարություններով հանդես գալ։
«Հզոր Հայաստան» կուսակցության հիմնադիրներից Նարեկ Կարապետյանը գրել էր, որ «Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները»։
Անդրադառալով ընդդիմադիր գործիչների հայտարարություններին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Մի հատ հավաքվեք որոշեք՝ հիմա ո՞ր մեկդ ա ստիպել, որ թոշակները բարձրացնենք, էդ տարբերակն առաջ տանենք. Մանուշակ մանկապարտեզ»,- գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Թրամփը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ ավարտել է ութ պատերազմ, այդ թվում՝ իր ըն...