Լուրերը մեկ տողով. Նոր նշանակումներ ՍԱՏՄ-ում, օդի ջերմաստիճանի անկում, Թուրքիայում կործանվել է F-16 կործանիչ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
• Վարչապետի որոշմամբ կատարվել են նոր նշանակումներ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում։
• Սպասվում է օդի ջերմաստիճանի անկում, մասնագետները զգուշացնում են շնչառական վարակների աճի մասին և հորդորում պահպանել կանխարգելիչ կանոնները։
• ԵՄ-ի ռազմականացման և Ռուսաստանի հետ հնարավոր երկարատև դիմակայության մասին հայտարարություն է հնչել Հունգարիայից։
• Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել երկխոսել բողոքի ակցիաներ իրականացնող ուսանողների հետ, իսկ իրանցի խորհրդարանականը կոչ է արել ԱՄՆ-ին դուրս բերել ռազմանավերը տարածաշրջանից։
• Եվրոհանձնաժողովը ֆինանսավորում է հատկացրել Լեհաստանի և Մերձբալթյան երկրների էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը, Լեհաստանը նախատեսում է մեծացնել բանակի թվաքանակը։
• Ավստրալիան նախատեսում է տարհանել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագետների ընտանիքները:
•Վրաստանը երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների առանց վիզայի կեցության ժամկետը:
• Թուրքիայում կործանվել է F-16 կործանիչ՝ օդաչուի զոհմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. ԱԹՍ հարվածներ՝ Վրաստանին, սահմանային լուրեր և Փաշինյանի հայտարարությունները
• Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ իրանական անօդաչու սարքերը հարվածել են Վրաստանում գտնվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամ...
Լուրերը մեկ տողով. Ադրբեջանից ՀՀ դիզելային վառելիքի նոր խմբաքանակը՝ ճանապարհին, ՀՀ-ում միջին աշխատավարձի աճ, գործադուլ՝ Գերմանիայում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• Ադրբեջանը Հայաստանին ուղարկում է 4. 500 տոննա դիզելային վառելիքի հերթական խ...
Լուրերը մեկ տողով. «Վեոլիա Ջուր»- պարզաբանումը, թոշակների բարձրացում, տնտեսական ցուցանիշներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանել է 2026 թվականի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմը՝...
Լուրերը մեկ տողով. Չորս ոստիկանի ազատում, ջերմաստիճանի նվազում՝ ձյուն ու բուք, միջազգային հայտարարություններ
• ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշել է չորս ոստիկանի ազատել ծառայությունից, մեկին՝ ազատել պատասխանատվությունից:• Միգրա...