ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհվել է Ֆրանսիայի բանկի ֆաբրիկան. կան տուժածներ

Ֆրանսիայի Շամալիեր քաղաքում հրդեհվել է Ֆրանսիայի Բանկի ֆաբրիկան, որտեղ փող են տպում: Տուժածներ կան, նրանցից մի քանիսին հոսպիտալացրել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

Հայտնի չէ՝ արդեն տպված թղթադրամներն այրվել են, թե ոչ։ Դեպքի վայրում 387 մարդ է եղել։

 

Տեղում աշխատում են փրկարարները։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, երթևեկությունը դադարեցվել է։

 

Ֆրանսիացի օգտատերերը կատակում են, թե նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայից վերադառնալուց հետո որոշել է անցնել ռուբլու:

Քաղաքականություն

Պատահարներ