ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ Ֆրանսիայի Բանկի տպարանում, տուժել է ավելի քան 30 մարդ

Առնվազն 34 մարդ է տուժել Կլերմոն-Ֆերան քաղաքի մերձակայքում գտնվող Ֆրանսիայի Բանկի տպարանում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է НТВ-ն:

 

Հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով առավոտյան 10:00-ի սահմաններում: Կրակի մարման աշխատանքներին ներգրավվել են մի քանի տասնյակ հրշեջներ: Հաղորդվում է, որ հաջողվել է շենքից տարհանել բոլոր աշխատակիցներին՝ 387 մարդու:

 

Ավելի ուշ իրավապահները հայտնել են, որ փրկարարները կարողացել են մարել կրակը: Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։ Կլերմոն-Ֆերանի դատախազությունը հետաքննություն է սկսել։

Քաղաքականություն

Պատահարներ