Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Պահեստազորայինների նոր վաժական հավաքներ կանցկացվեն 2022-ի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը։ ՀՀ կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:
Նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 724 քաղաքացի, որոնցից 566–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ադրբեջանցիները տեղակայվել են ջրավազանների և աղբյուրների մոտակայքում. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների մանրամասները, ըստ որոնց՝ Գեղա...
Կլինի հետցնցում. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
Հարգելի՛ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Առ...
Հայտնի է, թե որ դեպքում կհանվի QR կոդով ժամանցի վայրեր այցելելու սահմանափակումը
QR կոդով սրճարան, թատրոն կամ այլ ժամանցի վայր այցելելը ժամանակավոր սահմանափակում է, և առողջապահության նախարարությունն այ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայփոստի անունից կեղծ նամակներ են գալիս. զգուշացում
Հայփոստի անունից կեղծ նամակներ են գալիս, գրել տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և հորդորել...