ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կողոպուտ Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում. 23-ամյաերիտասարդը փախչելիս հարվածել է աշխատակցին

 Փետրվարի 1-ին Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում կողոպուտ է եղել:

 

Ժամը 19:00-ի սահմաններում մի երիտասարդ հագուստի խանութից բացահայտ հափշտակել էր բաճկոն ու վերնաշապիկ, փախչելիս բռունցքով հարվածել էր իրեն հետապնդող խանութի անվտանգության աշխատակցին ու փախել Աբովյան փողոցի ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արամի ու Աբովյան փողոցների խաչմերուկում փախչողի տարօրինակ վարքը չէր վրիպել ՊԾ Երևանի գնդի ոստիկանների աչքից: Պարեկները հետապնդել ու բռնել էին նրան, ապա կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

 

23-ամյա երիտասարդը, որ Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ է, բերման ենթարկվելիս դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, ինչը շարունակել է նաև բաժնում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկվածը ձերբակալվել է:


Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Քաղաքականություն

Պատահարներ