Հասարակություն
Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի չվերթերը մեկնարկել են
Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունն այսօրվանից մեկնարկել է Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Տեղեկացվում է, որ ուղևորներով ինքնաթիռը Երևան է մեկնել ժամը 09: 30-ին, իսկ Երևանից թռել է՝ 10:10 - ին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Տոմսերն արդեն վաճառքում են, գինը սկսած 29.99 եվրոյից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՀՀ ՄԻՊ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0