Քաղաքականություն

Ռուսաստանից նոր սահմանափակումներ․ ո՞ր երկիրն է անցել կտրոնային բենզինի ռեժիմի

Ռուսաստանից նոր սահմանափակումներ․ ո՞ր երկիրն է անցել կտրոնային բենզինի ռեժիմի

Վառելիքային ճգնաժամը Ղրիմում խորանում է։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է թերակղզու տարածքում բենզինի վաճառքի սահմանափակումների խստացման մասին։


Ղրիմի դե ֆակտո իշխանությունները հայտարարել են՝  այսօրվանից բենզինը կվաճառվի միայն կտրոններով, ինչպես նաև ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի վառելիքի վաճառքի հատուկ ռեժիմի անցնելու մասին: Սահմանափակումների պատճառ են դարձել մատակարարման և լոգիստիկ շղթաների խափանումները։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակը կապված է Ռուսաստանի հետ կապող տրանսպորտային երթուղիներում առաջացած դժվարությունների հետ, որոնք ազդում են վառելիքի կանոնավոր տեղափոխման վրա։


Ըստ հաստատված նոր կարգի՝ ԱԻ-95 տեսակի բենզինն առաջնահերթության սկզբունքով տրամադրվելու է կոմունալ և սոցիալական նշանակության տրանսպորտային միջոցներին։ Որոշ լիցքավորման կայաններում այս ապրանքանիշի վառելիքի ձեռքբերումը հնարավոր կլինի իրականացնել բացառապես հատուկ կտրոնների միջոցով։ Իսկ ԱԻ-92 բենզինից օգտվող վարորդների համար սահմանվել է քանակական սահմանաչափ՝ մեկ մեքենայի համար առավելագույնը 20 լիտր՝ մեկ այցելության ընթացքում։ Միաժամանակ, ժամանակավորապես արգելվել է բենզինի լիցքավորումը շարժական տարաների (կանիիստրների) մեջ։


Տեղական վարչակազմի ղեկավարությունը նշում է, որ վառելիքի շուկայում իրավիճակի կայունացումը նախատեսվում է ապահովել առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Փորձագիտական շրջանակները խնդիրը կապում են նաև Ռուսաստանի հարավային շրջանները սնուցող էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ Տուապսեի նավթավերամշակման գործարանի վրա վերջերս իրականացված հարձակումների հետ, ինչը խորացրել է լոգիստիկ ճգնաժամը թերակղզում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250