Ալիևը իմ ղեկավարած Հայաստանի վրա չի հարձակվի․ Ռոբերտ Քոչարյան
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է Ադրբեջանի հետ երաշխավորված ու արժանապատիվ խաղաղություն, եթե իր գլխավորած ուժը կարողանա հաջողության հասնել հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Քոչարյանը վստահեցրել է, որ Ադրբեջանը իր ղեկավարած Հայաստանի վրա չի հարձակվելու։
«Ես լավ գիտեմ և՛ պատերազմի գինը, և՛ խաղաղության արժեքը։ Կարող եք վստահ լինել՝ Ալիևը իմ ղեկավարած Հայաստանի վրա չի հարձակվի։ Դա ապացուցված փաստ է։ Խաղաղությունն անպայման լինելու է․ երաշխավորված, արժանապատիվ խաղաղություն»,- հայտարարել է Քոչարյանը «Հայաստան» դաշինքի հրապարակած քարոզչական հոլովակում։
Հիշեցնենք՝ մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Նմանատիպ հոդվածներ
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...