ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միլիոնավոր մարդիկ հնարավորություն կունենան հարմար գներով լոլիկ գնել․ Պապոյան
Միլիոնավոր մարդիկ հնարավորություն կունենան հարմար գներով լոլիկ գնել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մենք լուծումներ կգտնենք այն մարդկանց համար, որոնք բարձրացնում են լոլիկի իրացման խնդիրը, և դրա մասին կհայտնենք վաղը չէ մյուս օրը։ Կառավարությունը բոլորին օգնություն կցուցաբերի, որի արդյունքում բերքը կիրացվի, իսկ քաղաքացիները կգնեն արտադրանքը մատչելի գնով, գները կնվազեն։ Դրանից կշահի ամբողջ բնակչությունը, ջերմոցների սեփականատերերը կկարողանան իրացնել իրենց ապրանքը։ Բոլորի համար լավ լուծումներ կգտնվեն։
Այս արտադրանքն արդեն իրացվում է երկրի ներսում։ Ես տեսնում եմ գների որոշակի նվազում, ինչը տրամաբանական է։ Մենք սերտորեն կաշխատենք նաև քաղաքապետարանի հետ՝ վաճառքի կետեր կազմակերպելու համար, կմշակենք եվրոպական երկրներ արտադրանքի արտահանման աջակցության նախագիծ», - նշել է Պապոյանը։
Ըստ նրա, «Վերին Լարս» անցակետում իրավիճակը նորմալ է, բացի այն մեքենաներից, որոնք տեղափոխում են Ռուսաստանի սահմանափակումների տակ հայտնված ապրանքներ (ծաղիկներ, բանջարեղեն, միրգ, «Ջերմուկ» հանքային ջուր, մի քանի ընկերությունների ալկոհոլային արտադրանք)։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...