Հունիսի 1-ին ՆԳՆ-ն երեխաներին հրավիրում է մեծ տոնախմբության․ անակնկալներ, շոուներ և նվերներ
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ներքին գործերի նախարարությունը հրավիրում է մասնակցելու ուրախ, գունեղ և հետաքրքիր տոնական միջոցառման։ ՀՀ ներքին գործերի նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Միջոցառումը կմեկնարկի ժամը 11։00-ին՝ ՆԳՆ փրկարար ծառայության հրապարակում (Դավթաշեն, 4-րդթաղամաս, Անաստաս Միկոյան փողոց 109/8)։
Փոքրիկներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ, ճանաչողական և իրազեկող խաղեր, թեմատիկ մրցույթներ, հետաքրքիր առաջադրանքներ, նվերներ ու լուսանկարման անկյուն։
«Փոքրիկ ոստիկան», «Փոքրիկ փրկարար» և «Փոքրիկ քաղաքացի» ինտերակտիվ գոտիներում երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր ծրագրերի, իրենց ուժերը կփորձեն թեմատիկ «Այլ կերպ» ինտելեկտուալ խաղում, կծանոթանան նոր կենսաչափական անձնագրին և առաջին անգամ անձնագրավորման գործընթացին։
Տոնական մթնոլորտը կապահովեն սիրված մուլտհերոսները, փորձառու խաղավարները, կլինեն նաև փրփուրե և փուչիկների շոուներ, ավազով նկարչություն, ակվագրիմ, բատուտ և շրջիկ գնացք։
Եկե՛ք միասին ստեղծենք մանկության ամենագեղեցիկ հիշողությունները և տոնենք երեխաների օրը ժպիտներով և հետաքրքիր անակնկալներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն, երթևեկությունը դադարեցվելու է Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում։
Հավելենք՝ Հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 31-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունիսի 1 ժամը 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում՝ Չավուշի հրապարակում, մասնավորապես, Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցներում։
Նմանատիպ հոդվածներ
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում հա...
ՊՆ-ի նոր առաջարկը՝ զինծառայողներին․ կտրվի նոր պատվովճարներ
Հայաստան կառավարությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել է ն...
Աղմկոտ բացահայտում․ նոր մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանում տեղի ունեցածից
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հա...
Թբիլիսիից՝ մեդալներով․ Ներսեսյանը՝ փոխչեմպիոն, Ազատյանը՝ բրոնզե մրցանակակիր
Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մ...