ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիբանանը ենթարկել է ամենադաժան ռմբակոծություններից մեկին․ բնակիչներին տարհանում են
Իսրայելի զինված ուժերը լայնամասշտաբ օդային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքին, որի հետևանքով իրավիճակը տարածաշրջանում կտրուկ սրվել է: Ռմբակոծության ընթացքում արկերից մեկը պայթել է քաղաքի հյուսիսային մասում գտնվող «Հիրամ» բժշկական կենտրոնի անմիջական հարևանությամբ:
Լիբանանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ պայթյունի ալիքից զգալիորեն տուժել են հիվանդանոցի վիրահատարաններն ու հիվանդասենյակները: Նախնական տվյալներով՝ բուժհաստատության տարածքում վիրավորվել է առնվազն 13 բժշկական աշխատակից:
Ստեղծված իրավիճակին հեռուստատեսային ուղերձով արձագանքել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը: Կառավարության ղեկավարը դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ որակելով դրանք որպես «այրված հողի» մարտավարություն և հավաքական պատժի կիրառում երկրի ժողովրդի նկատմամբ:
Զուգահեռաբար, Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Ադրաին հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով տեղի բնակչությանը հապաղ տարհանվել: Զինվորականները պահանջել են Զահրանի գետից հարավ ընկած շրջանների բնակիչներից անհապաղ տեղափոխվել երկրի հյուսիսային հատվածներ՝ նշելով, որ ռազմական գործողությունների գոտում մնալը վտանգավոր է կյանքի համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն զգուշացնող հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայ...
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային
Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային, որտեղից գիշերը հարձակում էր իրականացվել Իրանի տարածքի վրա: Այս մասին հայ...
Հայկական բանակը կներկայանա նոր համազգեստով․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված կայանալիք...
Հնչել է թնդանոցի 3 կրակոց․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․«Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանք...