Երևանում պարեկները բերման են ենթարկել ՊՆ բարձրաստիճան սպա, գեներալ-լեյտենանտի որդուն

Փետրվարի 1-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են թմրամիջոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, պարեկները Բագրատունյաց պողոտայի 1-ին նրբանցքի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 36-ամյա Գ. Ա.-ին և 30-ամյա Դ.Բ.-ին: 

 

Վերջիններս եղել են Գ.Ա.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենայով: Արդեն տեղում Գ.Ա.-ն BMW-ի սրահից պարեկներին է ներկայացրել օգտագործված կաթուցիչ՝ մոխրացված հետքերով և հայտնել, որ այն հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: Բերման ենթարկվածները որոշ ժամանակ անց բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության 

 

 Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ.Ա.-ի հայրը ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա է, կոչումով գեներալ-լեյտենանտ: 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն