Մոսկվան կարող է կեղծ տեսանյութ օգտագործել` Ուկրաինայի զինված ուժերին մեղադրելու համար. ԱՄՆ մամուլի քարտուղար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկություններ է հավաքել Մոսկվայի կողմից կեղծ տեսանյութի պատրաստման մասին՝ Ուկրաինայի զինված ուժերին մեղադրելու Դոնբասում կամ ՌԴ մերձակա շրջաններում խաղաղ բնակիչների մահվան մեջ, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ արտաքին գերատեսչության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Ջոնաթան Ֆայներն իր հերթին լրագրողներին պարզաբանել է, որ Վաշինգթոնը հստակ չգիտի՝ կգործի՞ արդյոք ՌԴ-ը նման մեթոդով, բայց գիտեն, որ այդպիսի տարբերակ դիտարկվում է:
Ինչպես արդեն հայտնել ենք, Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն արձագանքել է այդ հայտարարությանը՝ նշելով, որ ԱՄՆ-ում առաջին անգամը չէ, որ նման նյութեր են հրապարակվում, սակայն դրանց ոչինչ չի հաջորդել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին գործեր...
«Ես տեղեկացրել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է». Բայրամով
«Ես տեղեկացրել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմաննե...
Փաշինյանը, Ալիևն ու Մակրոնը տեսակոնֆերանս են անցկացրել. մանրամասներ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական...
Թուրքիայում Շուշիի հռչակագիրը վավերացվել է
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նո...