Թուրքիայում Շուշիի հռչակագիրը վավերացվել է
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 266 պատգամավոր։ Շուշիի հռչակագիրը, որը նախկինում քննարկման էր ներկայացվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, բարձր է գնահատվել հանձնաժողովի կողմից և խորհրդարանում ներկայացվել որպես պատմական կարևոր փաստաթուղթ։
Ավելի վաղ հռչակագիրը հաստատել էր Ադրբեջանի խորհրդարանը:
Համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է:
Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։ «Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը։ Նա «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան։ Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
«Իշխանության քաշը» չի՞ հերիքում, որ այնպես անեն ադրբեջանական զորքը դուրս գա ՀՀ-ից. նախագահի թեկնածուն պատասխանում է
Այն տարածքը, որտեղ այժմ զորքով նստած են ադրբեջանցիները, Հայաստանի սուվերեն տարածքն է։ Այս մասին Կառավարության նիստ...
«Ես տեղեկացրել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է». Բայրամով
«Ես տեղեկացրել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմաննե...
Հոսպիտալացված քաղաքացիներից քանիսն են պատվաստված. նախարարը նշեց` օմիկրոնի տարածման աճ կգրանցվի
«Այս պահի դրությամբ ունենք հոսպիտալացված 1543 քաղաքացի ու պետք է ընդգծեմ, որ նրանցից 256-ն են պատվաստված, այսինքն՝...