Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետը քաղաքական նոր ուժ են ձևավորում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 29-ին Արցախի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադրման 17-ամյակի հավաքին կուսակցության հիմնադիր, պատերազմից հետո անդամությունը դադարեցրած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր համախոհներին ասել է՝ նրանք, ովքեր իր համար են անդամակցել կուսակցությանը, այսօրվանից ազատ են, քանի որ ինքը քաղաքական պլաններ չունի եւ սահմանադրական փոփոխություններից հետո հեռանալու է քաղաքականությունից։
Այս հայտարարությունը քաղաքական դաշտում ընդունել են ոչ միանշանակ։ Շատերը հիշում են, որ պատերազմից հետո, երբ պահանջում էին նրա հրաժարականը, նեղ վիճակում հայտնված Հարությունյանը հրապարակային հայտարարություն արեց՝ խոստացավ հեռանալ, իսկ մինչ այդ՝ լայն համագործակցություն ձեւավորել, բոլոր որոշումներն ԱԽ-ի, այսինքն՝ Վիտալի Բալասանյանի հետ համաձայնեցված կայացնել։ Սակայն հենց ոտը պնդացրեց, մոռացավ։
Հիմա նորից նրա շուրջ օղակը սեղմվել է, մի կողմից՝ Փաշինյանն է ուզում ազատվել, մյուս կողմից՝ սահմանադրական փոփոխությունների գործընթաց է գնում, եւ Արայիկ Հարությունյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, ըստ արցախյան աղբյուրների, ժամանակ շահելու նպատակ ունի։ Զուգահեռ, լուրեր են տարածում, որ Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետն են քաղաքական նոր ուժ ձեւավորում, որպեսզի առաջիկա արտահերթ ընտրություններին իշխանություն վերցնելու հայտ ներկայացնեն։
Խոսքը Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի, ինչպես նաեւ Լեւոն Մնացականյանի, Արշավիր Ղարամյանի եւ մյուսների մասին է։ Ըստ մեր աղբյուրի՝ նրանք հանդես չեն գալու իրենց դեմքով։ Արդեն սկսվել են քաղաքական կոնսուլտացիաները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հար...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ &nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը «քնել» է հենց Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ
Քիչ առաջ հայտնել էինք, որ ամերիկյան NBC հեռուստաալիքը Վլադիմիր Պուտինին ցուցադրել է Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի...
Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ Պուտինն աչքերը փակե՞լ է
Ամերիկյան NBC հեռուստաալիքը Վլադիմիր Պուտինին ցուցադրել է Օլիմպիական խաղերի բացմանը Ուկրաինայի հավաքականի անցման ժամանակ...