ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիգերիայի ափերի մոտ խոշոր պայթյուն է որոտացել նավթարդյունահանող նավի վրա

 Նիգերիայի ափերի մոտ պայթել է Shebah E&P ընկերությանը պատկանող Trinity Spirit նավթարդյունահանող նավը։ Տեղեկությունը հայտնում է Daily Trust–ը` հղում անելով ընկերությանը։

 

«Ցավալի միջադեպ է տեղի ունեցել` պայթյունից հետո հրդեհ է բռնկվել մեզ պատկանող նավում։ Այս պահին զոհվածների մասին տեղեկություններ չկան, բայց հաստատում ենք, որ նախքան միջադեպը նավում 10 մարդ է եղել»,– ասված է ընկերության հայտարարության մեջ։

 

ՌԻԱ Նովոստիի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես այրվում նավը։

Քաղաքականություն