Ավտովթար՝ Երևանում. Toyota-ի համար ստեղծել է վթարային իրավիճակ և դիմել փախուստի․ կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ալբերտ Մ-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota-ի վարորդի համար մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել և դեպքի վայրից դիմել փախուստի։  Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարային իրավիճակը ստեղծած և փախուստի դիմած վարորդին և նրա վարած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Քաղաքականություն