ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում խոշոր հրդեհի հետևանքով կա վիրավոր․ մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայում գործող բենզալցակայաններից մեկի դիմաց ավտոմեքենա է այրվում, և կան տեղեկություններ, որ կրակը բռնկվել է նաև բենզալցակայանում։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին հրշեջները, բենզալցակայանի աշխատակիցները իրենց ուժերով փորձել են կանխել կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն այն այնքան արագ է տարածվում, որ կրակն ու ծուխը տեսանելի է բավականին հեռվից։  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։  Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Հիմա ո՞նց չասես՝ հալալ ա հրշեջներին։ Եթե 5 րոպե ուշանային, էս կրակի լեզուները գրոհելու էին տների ու հարևանությամբ գտնվող օբյեկտների վրա։ Հրշեջները, եթե արագ ու ճիշտ չկողմնորոշվեին, նախ չկանխեին կրակի տարածոմը, կրակը գրոհելու էր մեծ տարածքներ։ 

Օպերատիվորեն ժամանեցին շտապօգնության բժիշկները ու տեղում, կայքի տեղեկություններով, բենզալցակայանի աշխատակցին նախ օգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին հիվանդանոց»։ 

Քաղաքականություն