Տապալել է արգելապատնեշները և հայտնվել բնակչին պատկանող այգում. ավտովթար` Վայոց ձորի մարզում

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Վայոց  Ձորի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի,  40-ամյա Այդին Սաֆարալիզադեն իր վարած  Scania  մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մոտ 100 մետր երկաթե արգելապատնեշներին, տապալել դրանք և հայտնվել բնակչին պատկանող այգում, վնասելով մեծ թվով  պտղատու ծառեր, այդ թվում՝ ընկուզենիներ:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով կցորդիչի վրա տեղադրված մի քանի տոննա կշռով հեղուկ գազով բարձված հսկայական ցիստեռնը ավտոմեքենայի վրայից պոկվել է: Վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն  ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է  ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

 

 

Քաղաքականություն