Խոշոր հրդեհ` Երևանում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է  այրվում: 

 

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական թիվ 9,  թիվ 3 ջոկատներից  1-ական մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը, ավտովերանորոգման կետում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ավտովերանորոգման կետի աշխատակիցները: 

 

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտովերանորոգման կետում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի՝ ներսի ողջ գույքով, մասամբ վնասվել է նաև կայանված Range Rover  մակնիշի ավտոմեքենան: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը,  հրդեհի վայրից  2 քաղաքացի հոսպիտալացվել է հիվանդանոց:

 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի ԱԻՆ-ում նշանակված փորձաքննության արդյունքները ստանալուց հետո: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Քաղաքականություն