Դաժան կադրեր` ՌԴ-ից. երթևեկության կանոնների խախտման արդյունքը

Կրասնոդար երկրամասի Տեմրյուկ քաղաքում շրջված մեքենայի վարորդը դուրս է ընկնում պատուհանից և մի քանի մետր թռչում օդում։ Նշվում է, որ տղամարդը ցանկացել է շրջանցել մեքենաների հոսքը, սակայն կորցրել է կառավարումը։ Մեքենան քաշվել է աջ՝ ճանապարհի եզրին, շրջվել՝ բախվելով եզրաքարին։ Մեքենայի վարորդն ու ուղեւորը շտապ հոսպիտալացվել են քաղաքային հիվանդանոց:

 

Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:

Քաղաքականություն