
Վերջնական որոշումը նախագահ Պուտինին է․ Պեսկով

Մոսկվան Վաշինգտոնին ուղղված գրավոր պատասխան հիմա է պատրաստում՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պետդեպարտամենտի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն արդեն ստացել է նման փաստաթուղթ։
«Ոչ, այնտեղ առաջացել է շփոթություն, սրանք այլ նկատառումներ են, որոնք փոքր-ինչ այլ խնդիրներ են իրենցից ներկայացնում։ Գլխավոր թեմայի վերաբերյալ Ռուսաստանի հիմնական պատասխանը դեռ պատրաստվում է», - հստակեցրել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ ժամկետների մասին վերջնական որոշումը նախագահ Պուտինին է:
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի խոսքով ՝ ԱՄՆ-ն սպասում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 1-ին Մոսկվայի արձագանքը կփոխանցի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ամերիկյան գերատեսչությունում "ՌԻԱ Նովոստի" - ին հայտնել են, որ գրավոր պատասխան իրենք արդեն ունեն, սակայն ավելի ուշ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն դա հերքել է: