ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուսանողները հրդեհված շենքից մի կերպ են դուրս պրծել. պարզվել է` նախկին դատապարտյալը միտումնավոր է հրդեհել. ՌԴ

 Մոսկվայի Չերտանով քաղաքում տղաները հրդեհի ժամանակ մի կերպ են փրկվել և փրկել իրենց հարևանին՝ վտանգելով իրենց կյանքը:

 

Հրդեհը բռնկվել է իններորդ հարկի բնակարաններից մեկում, այն պահին։ Հայտնի է 12 տարհանվածի և երեք վիրավորի մասին։
Ենթադրվում էր, որ բնակարանում բռնկված հրդեհի նախնական պատճառը կարճ միացումն է եղել: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ միտումնավոր են հրդեհել: 

 

Ձերբակալվել է 42-ամյա Սերգեյ Գերմանովը, ով նախկինում դատված է եղել զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Ըստ ՌԴ քննչական մարմնի` կասկածյալը որոշել է վրեժխնդիր լինել իր նախկին սիրեցյալից՝ նրա իրերը դրել է բնակարանի դռան մոտ, այրել և դուրս եկել մուտքից։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկու և ավելիանձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։ 

Քաղաքականություն

Պատահարներ