Պատահարներ
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ը, Infiniti-ն ու Opel-ը. կան վիրավորներ. Shamshyan. com
Gohar Vardanyan
Երեկ՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Թբիլիսյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Շավարշ Կարապետյանի վարած Infiniti մակնիշի, 41-ամյա Արմեն Մանասարյանի վարած Opel մակնիշի և 20-ամյա Էրիկ Պողոսյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Է. Պողոսյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Արգիշտի Հարությունյանը՝ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Հայաստանում. Շիրակի մարզի մի քանի գյուղեր հոսանքազրկվել են
Gohar Vardanyan
Երևանի մանկապարտեզներից մեկում պակիստանցու երեխային խոշտանգել են, ստիպել են հող, խոտ և կղանք ուտել. Aravot .am
Gohar Vardanyan
Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կա տուժած
Gohar Vardanyan
Եկատերինբուրգում խորթ հայրը ծեծելով սպանել է 5-ամյա աղջկան
Gohar Vardanyan