Եկատերինբուրգում խորթ հայրը ծեծելով սպանել է 5-ամյա աղջկան

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ձերբակալել են 5-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվողին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

 

Ինչպես հայտնում է EAN-ը, հղում անելով սեփական աղբյուրին, նրա դեմ քրեական գործ է հարուցվել:
 

Հայտնի է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 28-ին Մոսկովսկայա փողոցի բնակարաններից մեկում։ Այդ պահին երեխայի մայրը տանը չի եղել։
 

«Խորթ հայրը վիճել է երեխայի մոր հետ: Մինչ կինը աշխատանքի է եղել, տղամարդն իր զայրույթը թափել է  երեխայի վրա. Երբ մայրը վերադարձել է, դուստրն արդեն մահացած է եղել։ Աղջիկը մահացել է գլխուղեղի տրավմատիկ վնասվածքից»,- հայտնել է գործակալության իրազեկ աղբյուրը։
 

Հունվարի 31-ին տղամարդը բերման է ենթարկվել իրավապահների կողմից։ Նա ընդունել է իր մեղքը։

Քաղաքականություն

Պատահարներ