18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի բաժակ թեյի պատմություն. սրճարանի անվտանգության աշխատակիցը դաժան ծեծի է ենթարկել բլոգերին. ՌԴ

Շերեգեշ լեռնադահուկային հանգստավայրի «Пуля» անվանմամբ սրճարանի անվտանգության աշխատակցի կողմից ծեծի է ենթարկվել ճանապարհորդական բլոգերը Վլադիմիր Բոնդարենկոն: Բլոգերը դիմել է ոստիկանություն: Այս մասին հայտնում է Shot թելեգրամյան ալիքը:  Բլոգերը լրատվականի հետ զրույցում ասել է, որ ծեծկռտուքի արդյունքում կոտրվել է կողոսկրը և վնասվել է թոքը։

 

Նրա խոսքով՝ կոնֆլիկտը սկսվել է այն պատճառով, որ ինքը հաստատություն է եկել իր թեյով։ Անվտանգության աշխատակիցը խնդրել է նրան անհապաղ հեռացնել «իր սամովարը»։

 

Տեսանյութում երեւում է, որ անվտանգության աշխատակիցը սկզբում, ձեռքերը գրպաններում պահելով,  խոսել է Վլադիմիրի հետ։ Ըստ կադրերի, բլոգերի պահվածքն ու խոսքերը կատաղացրել են անվտանգության աշխատողին, որից հետ վերջինս դաժան ծեծի է ենթարկել բլոգերին:

 

Հաստատության ղեկավարությունը պնդում է, որ Վլադիմիրի «մեղքը» իր հետ թեյ բերելը չի եղել։ Նա, ըստ սրճարանի աշխատակիցների, հարբած է եղել և բարձր երաժշտություն է միացրել, իսկ դիտողություն ստանալուց հետո սկսել է կատաղեցնել անվտանգության աշխատակցին:  

Քաղաքականություն

Պատահարներ